Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Իսրայելը համաձայնել է միջադեպի միջազգային հետաքննությանը

Օգոստոս 2, 2010թ. 16:45

IzrajelԻսրայելը համաձայնել Է «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպի միջազգային հետաքննությանը, երկու ամիս առաջ որի կալանման ընթացքում զոհվել Էին դեպի Գազայի հատված միջազգային նավարկության ինը մասնակիցներ:

Այդ մասին այսօր տեղեկատվություն  է տարածել «Կոլ Իսրայել» ռադիոկայանը: Մինչ օրս Իսրայելի իշխանությունները մերժում էին հետաքննության ինտերնացիոնալացման կոչերը եւ գերադասում Էին այն կատարել ինքնուրույն: Իսրայելի դիրքորոշման փոփոխության մասին պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը ծանուցել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին վերջերս Նյու Յորք կատարած այցի ընթացքում:

Ըստ ռադիոյի տեղեկությունների՝ քննչական խումբը կգլխավորի Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Ջեֆրի Փալմերը, իսկ դրա կազմի մեջ կմտնեն ՄԱԿ-ի, Իսրայելի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ներկայացուցիչները


Դիտել Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն