Ահմադինեժադը Օբամային հրավիրել է բանավեճի
Օգոստոս 2, 2010թ. 17:20
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ԱՄՆ նախագահին հրավիրել է լրատվամիջոցների ներկայությամբ դեմ առ դեմ հանդիպել և բանավիճել: Այդ մասին հայտնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը:
Մահմուդ Ահմադինեժադը արտերկրում ապրող իրանցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Ես պատրաստ եմ սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում հանդիպել Բարաք Օբամային և քննարկել աշխարհաքաղաքական հարցեր: Արդյունքում թող պարզ դառնա , թե աշխարհի կառավարման համար ո՞ւմ մոտեցումն է ավելի ճիշտ»:












