Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Ներկայացվել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը

Օգոստոս 2, 2010թ. 18:58

govԱյսօր կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային  միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի   հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ֆելիքս Փիրումյանը  խորհրդի անդամներին է ներկայացրել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Աշտարակ-Գյումրի ճանապարհահատվածի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում» փաստաթուղթը Ասիական զարգացման բանկի ու ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կայքերում hրապարակելու մասին։ Փաստաթղթի  վերաբերյալ հնչեցված  առաջարկություններն ու դիտողությունները  ներառելուց հետո, այն  կներկայացվի  հանրային քննարկման։

Ըստ օրակարգի  հաստատվել է նաև «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի 2010 թվականի պահպանման ծախսերի նախահաշիվը։


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն