Պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 338,3 մլրդ դրամ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ 2010թ. առաջին 7 ամիսների հավաքագրումները գերակատարվել են և՛ հարկային, և՛ մաքսային մասով. պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 338,3 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշը գերակատարվել է ավելի քան 34,7 մլրդ դրամով (առանց սոցիալական ապահովագրության վճարների):
Ընթացիկ տարվա 7 ամիսների հավաքագրումները զգալիորեն գերազանցել են 2009թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Մասնավորապես, 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարվա հունվար-հուլիս ամիսներին հավաքագրվել է ավելի քան 60,2 մլրդ դրամով ավելի, իսկ 2008թ. առաջին 7 ամիսների համեմատ` մոտ 3 մլրդ դրամով ավելի գումար (առանց սոցիալական ապահովագրության վճարների):
Սոցիալական ապահովագրության վճարների մասով ևս արձանագրվել է գերակատարում` ինչպես 2008-ի և 2009-ի հունվար-հուլիսի, այնպես էլ այս տարվա 7 ամսվա ծրագրային ցուցանիշների նկատմամբ: Մասնավորապես, 2010թ. հունար-հուլիս ամիսներին հավաքագրվել է 64,9 մլրդ դրամ, ինչը ծրագրված ցուցանիշը գերազանցել է ավելի քան 6,5 մլրդ դրամով: 2010-ի առաջին 7 ամիսների ընթացքում հավաքագրված սոցվճարներն ավելի քան 8 մլրդ-ով գերազանցել են 2009-ի, իսկ ավելի քան 9,8 մլրդ-ով` 2008-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:












