Գլխավոր » WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանը ջուր կունենա

Օգոստոս 3, 2010թ. 11:54

AskeranՄեկնարկել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ջրամատակարարման համակարգի կառուցումը: Ծրագիրն իրականացվում է Հայաստան համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Այժմ ընթանում են հողային աշխատանքները. ճանապարհ է բացվում դեպի աղբյուրներ:

Ծրագրի առաջին փուլով նախատեսվում է գյուղից 5 կմ հեռավորության վրա` Քիրսի սարի ստորոտում գտնվող երեք աղբյուրների մոտ կառուցել ջրհավաք կառույցներ: Նոր անցկացվող ջրատարով ջուրը կհասցվի գյուղ: Գյուղի բարձրադիր մասում կկառուցվի 100 մ3 օրական կարգավորման ջրամբար: Որպես համակարգի մաս, կօգտագործվեն նաեւ ներկայումս շահագործվող երեք ջրամբարները (ընդհանուր առմամբ 160 մ3 տարողությամբ), որոնք մի քանի տարի առաջ են վերանորոգվել:

Երկրորդ փուլով կկառուցվի 15 կմ երկարությամբ ներքին ցանց. խողովակների տրամագիծը հաշվարկվել է` հաշվի առնելով գյուղի հեռանկարային ընդլայնումն ու զարգացումը: Տների մուտքագծերի վրա կտեղադրվեն զտիչ սարքեր ու ջրաչափեր:

Արդեն 2011 թ. ամռանը գյուղի բոլոր 260 ընտանիքները (շուրջ 1130 բնակիչ) կապահովվեն կանոնավոր ջրամատակարարմամբ:


Դիտել WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն