Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Դիտարկում` ԼՂՀ Մարտակերտի շրջանից դեպի արևելք

Օգոստոս 3, 2010թ. 12:10

մոնիտորինգՕգոստոսի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկում է անցկացրել Լեռնային Ղաաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրից դեպի արևելք:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող փոխգնդապետ Իմրե Պալատինուսը /Հունգարիա/ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի/ԳՆԱՆ/ դաշտային օգնական Քրիստո Քրիստովը/Բուլղարիա/:

Հակառակ կողմից դիտարկումն անց են կացրել ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ փոխգնդապետ Անտալ Հերդիչը/Հունգարիա/ և  Վիլյամ Պրայորը/Մեծ Բրիտանիա/:

Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն