Գլխավոր » Իրան, Լրահոս

Կհաղթահարվի՞ փակուղին

Օգոստոս 3, 2010թ. 13:04

Իրանի միջուկային ծրագրի հիմնախնդրի շուրջ բանակցությունների բոլոր մասնակիցները դրականորեն են տրամադրված: Այդ մասին, երեկ   Սինգապուրում հայտարարել Է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիա Ամանոն:

«Իրանը դրականորեն Է տրամադրված, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Ֆրանսիան դրականորեն են տրամադրված»,- ասել Է Ամանոն: Նա հույս Է հայտնել, որ կողմերի «բովանդակալից ու կառուցողական հանդիպումը» թույլ կտա հաղթահարել այն փակուղին, որում հայտնվել են այդ հիմնախնդրի շուրջ վարվող բանակցությունները:

«Շատ կարեւոր Է սկսել երկխոսությունը: Եթե մենք կարողանանք ձեռնամուխ լինել հարցի քննարկմանը, դա արդեն դրական քայլ առաջ կլինի»,- ընդգծել Է Ամանոն:

ArmAr.am


Դիտել Իրան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն