Գլխավոր » Տնտեսություն

Հայաստանում կա 1717 թմրամոլ

Օգոստոս 3, 2010թ. 16:00

Հանրապետությունում պաշտոնական տվյալներով կա 1717 թմրամոլ, որոնց թվում գերակշռում են 25-35 տարեկանները: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար, Հայաստանի գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հանրապետությունում ոչ պաշտոնական տվյալներով 5-7 հազար թմրամոլ կա, որոնք օգտագործում են ծանր թմրամիջոցներ` նախընտրելով ներերակային ճանապարը:

Հայաստանում թմրամոլների մի մեծ խումբ` 25 հազար մարդ, օգտագործում է կանեփից պատրաստված թմրամիջոց: 2009թ-ի պաշտոնական տվյալներով հանրապետությունում գրանցվել է 1144 թմրամոլ: Պ. Սեմերջյանի խոսքով, վիճակագրությունը ցույց է տալիս, որ թմրամոլների թիվը աճել է, ինչը պայմանավորված է նրանով, որ ավելի շատ մարդիկ են սկսել դիմել բժշկական հաստատություն օգնություն ստանալու համար: Ըստ նրա` դիմելիությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանում թմրամիջոցների օգտագործումը ապաքրեականացված է:

«Ամբողջ աշխարհում թմրամոլության տարածումն աննախադեպ աճում է: Հայաստանը չի կարող զերծ մնալ այդ գործընթացներից: ՀՀ-ն բոլոր անհարժեշտ կանխարգելիչ միջոցառումները ձեռնարկում է, այդ աշխատանքներում ներգրավված են մի շարք գերատեսչություններ: Մեր պետությունը կարեւորում է թմրամոլության դեմ պայքարը»,-ասաց Պ. Սեմերջյանը: Նրա խոսքով, Հայաստանում կիրառվում են բուժման բոլոր նորագույն մեթոդները: Ըստ գլխավոր նարկոլոգի` այսօր հնարավոր է դարձել թմրամոլին ամբողջությամբ բուժել, սակայն հաճախ են լինում դեպքեր, երբ նրանք կրկին թմրամիջոց են օգտագործում: Դա կախված է միջավայրից, շրջապատից եւ այլ գործոններից:

Պ. Սեմերջյանը նշեց, որ այս տարի նկատվում է թմրամոլ աղջիկների դիմելիության միտում: Հայաստան հիմնականում բերվում է ափիոն տեսակի թմրանյութ, այդ տեսանկյունից ռիսկային երկիր է Իրանը: Հայաստանի թմրամոլները հիմնականում նախընտրում են կանեփից պատրաստված թմրանյութը:


Դիտել Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն