Գլխավոր » Իրան, Լրահոս, Տարածաշրջան

Ճապոնիան հայտարարել է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների մասին

Օգոստոս 3, 2010թ. 16:27

Օգոստոսի 3-ին Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է Թեհրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին,պայմանավորված այն հանգամանաի հետ, որ Իրանը շարունակում է իրականացնել իր միջուկային ծրագրերը:

Տոկիոն հայտարարել է, որ սառեցվում են Իրանի 40 կազմակերպությունների հետ առկա բոլոր ֆինանսական գործողությունները, որոնք առնչություն ունեն, մասնավորապես, «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի հետ:

Հիշեցնենք, որ 2007թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին համապատասխան Տոկիոն պատժամիջոցներ էր կիրառել Թեհրանի նկատմամբ: Այն ժամանակ արգելվել էր Իրանին փոխանցել նյութեր, տեխնոլոգիաներ եւ ֆինանսական միջոցներ, որոնք կարող էին օգտագործվել այդ երկրի հրթիռա-միջուկային ծրագրում: Արգելափակվել էին 10 կազմակերպությունների եւ 12 մասնավոր անձնաց բանկային հաշվեհամարները:

Հավելենք, որ Ճապոնիան Իրանի երկրորդ կարեւորագույն առեւտրական գործընկերն է` Չինաստանից հետ:

ArmAr.am


Դիտել Իրան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն