Որոշել են արագացնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցումը
Օգոստոս 3, 2010թ. 16:38
Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Իհիլդիրիմը երկուշաբթի ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: Այս մասին հայտնում է Day.az-ը:
Այսօր Իհիլդիրիմն իր ադրբեջանցի եւ վրացի գործընկերների հետ քննարկել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագիծը: Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի տրանսպորտի նախարարների հանդիպմանը որոշում է կայացվել արագացնել աշխատանքները Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի իրականացման համար: Ադրբեջանի տրանսպորտի նախարարն ասել է, թե աշխատանքները, պայմանավորված չնախատեսված հանգամանքներով, կարող են ձգձգվել մինչեւ 2012 թվականը:
Թուրքիայի նախարար Իհիլդիրիմն ասել է, որ իր երկրը կատարվել է աշխատանքների 34 տոկոսը:
Իհիլդիրիմի այցը Բաքու կշարունակվի ևս մեկ օր:
ArmAr.am












