Արդահանի նահանգապետ .«Սահմանը չի բացվի»
Օգոստոս 4, 2010թ. 09:27
Թուրքիայի Արդահանի նահանգապետ Մուստաֆա Թեքմենը խոսելով հայ-թուրքական սահմանի բացման մասին ասել է, թե Թուրքիայի համար Ադրբեջանի հետ հարաբերությունը շատ կարեւոր է, հետևապես, Հայաստանի հետ Թուրքիայի սահմանը չի բացվի, եւ նախապատրաստական աշխատանքներ էլ այդ ուղղությամբ չեն տարվում:
Նահանգապետի խոսքով թուրքերը ծրագրում են ստեղծել դաշինք այն երկրների հետ, որոնցով անցնում է Կուր գետը` Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Մուստաֆան նշել է նաեւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կարեւորությունը:












