Դեմ լինելով, կողմ է ասել
Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, թե Գերմանիայի ԱԳ նախարարն ասել է, թե իրենք ցանկանում են, որպեսզի Թուրքիան ինտեգրվի Եվրոպային, սակայն միաժամանակ հավելել, որ Թուրքիան դեռեւս պատրաստ չէ` ԵՄ-ին անդամակցելու համար:
«Թուրքիայի ուղղվածությունը Եվրոպան է: Մենք հսկայական կարեւորություն ենք տալիս փոխադարձ կապերը խորացնելուն եւ Թուրքիային Եվրոպայի հետ կապելուն», – ասել է Գերմանիայի արտգործնախարար Գուիդո Վեստերվելը Ստամբուլում իր գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ կայացած նախաճաշից հետո տեղի ունեցած ասուլիսի ընթացքում:
Սակայն հատկանշական է, որ Թուրքիա կատարած իր այցից մեկ օր առաջ «Bild»-ին տված հարցազրույցում Վեստերվելը հայտարարել էր, որ «եթե այդ հարցը որոշվելու լիներ այսօր, Թուրքիան պատրաստ չէր լինի անդամակցելուն, եւ ԵՄ-ն պատրաստ չէր լինի Թուրքիային ընդունելու»:












