Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Բակո Սահակյանը բարձր է գնահատել հիմնադրամի աշխատանքը

Օգոստոս 4, 2010թ. 11:36

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 3-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանին:

Հանդիպմանը մասնակցել է նաև վարչապետ Արա Հարությունյանը: Քննարկվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել Արցախում հիմնադրամի կատարած աշխատանքը՝ այն համարելով ինչպես մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումը խթանող, այնպես էլ Հայրենիք-Սփյուռք կապերը ամրապնդող կարեւոր օղակներից մեկը:

Հանդիպումից հետո Նախագահը Պետրոս Թերզյանի հետ միասին մեկնել է քաղաք Շուշի եւ տեղում ծանոթացել հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքներին:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն