Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Քրեական գործի քննությունը շարունակվում է

Օգոստոս 4, 2010թ. 11:40

Թիվ 21127 զորամասի զինծառայող, լեյտենանտ Արտակ Սինարի Նազարյանին ինքնասպանության հասցնելու փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով  հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ  մասով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է  թիվ 21127 զորամասի 1-ին գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Խորենի Մանուկյանը` պաշտոնական լիազորությունների սահմանն անցնելով Ա. Նազարյանին ծեծի ենթարկելու, նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու համար:

Նույն գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 2-րդ  մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել են  թիվ 21127 զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Մխիթար Մանվելի Մխիթարյանը, Ադիբեկ Հրաչյայի Հովհաննիսյանը և Հարութիկ Կիրակոսի Կիրակոսյանը` Ա. Նազարյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու համար:

Քրեական գործի քննությունը շարունակվում է: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ArmAr.am


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն