Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Վ.Շիրխանյան.«Դավաճանություն է բանակի վրա ցեխ նետելը»

Օգոստոս 4, 2010թ. 12:07

ShirxanyanՀայաստանի պաշտպանութան նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը  «Առավոտ» թերթի այն հարցին, թե բանակային զորամասերում մահվան ելքով տեղի ունեցած միջադեպերն այսօ՞ր են շատ, թե՞ տարիներ առաջ, երբ ինքը ՊՆ փոխնախարար էր, պատասխանել է. «Որքանով ես գիտեմ, այդ միջադեպերի ցուցանիշները նախկինի՝ 1995-98 թվականների համեմատությամբ, նվազման միտում ունեն»:

Շիրխանյանն ասել է նաեւ. «Աշխարհում ոչ մի բանակ էլ զերծ չէ նման դեպքերից: Ավելին, կան շատ ավելի քաղաքակիրթ ու զարգացած երկրներ, որտեղ հազար զինվորին ընկնող սպանությունների թիվն անցնում է այն ցուցանիշը, որը կա Հայաստանում, օրինակ՝ ԱՄՆ-ն:

Սա, իհարկե, չի նշանակում, թե ես արդարացնում եմ, որ Հայաստանի բանակում խաղաղ պայմաններում զոհվում են հայ ծնողների երեխաները: Բոլորովին: Բայց ես կտրականապես դեմ եմ, երբ Հայաստանում, որը գտնվում է կիսապատերազմական իրավիճակում, բանակի դեմ մի հիստերիկ շարժում է սկսվում: …Հիստերիկ շարժում է, երբ բանը հասնում է նրան, որ ասում են, թե ամբողջ բանակն ապականված է կոռուպցիայով, երբ տեղի ունեցած դեպքերն ընդհանրացվում են՝ տարածելով ողջ բանակի վրա: Ես դա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար անթույլատրելի եմ համարում»: ՊՆ նախկին փոխնախարարը նաեւ խստորեն քննադատել է քաղաքական այն ուժերին, որոնք այդ միջադեպերն, իր ասելով, շահարկում են բանակի վրա ցեխ նետելու համար՝ համարելով, որ դա դավաճանություն է:

ArmAr.am


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն