Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

13,4 տոկոսով աճել է Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառությունը

Օգոստոս 4, 2010թ. 12:24

Հայաստանի ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ 2010 թվականի հունվար-հունիս ամիսներին աճել է 13,4 տոկոսով: Այդ մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Ընդ որում, Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության 20,6 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին:

Մինչդեռ արտահանումը Հայաստանից դեպի Ռուսաստան հաշվետու շրջանում կազմել է 57,1 մլն դոլար` ավելանալով 39,3 տոկոսով, իսկ ներկրման ծավալը կազմել է 389,9 մլն դոլար` ավելանալով 10,4 տոկոսով:

Հայաստանի ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը 2010 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է շուրջ 2166,8 մլն դոլար` ավելանալով 29,8 տոկոսով 2009-ի հունվար-հունիսի համեմատ: Հայաստանից արտահանման ծավալը կազմել է 442,8 մլն դոլար (աճը կազմել է 55,9 տոկոս), իսկ ներմուծման` 1724 մլն դոլար (աճը`24,4 տոկոս):


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն