Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

ԵՄ-ին անդամակցել օլիգարխիայի դեմ պայքարելով

Օգոստոս 4, 2010թ. 13:29

«Տեսականորեն հնարավոր է Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին: Շուտով ԵՄ-ին կանդամակցեն նախկին Հարավսլավիայի մի քանի երկրներ: Կառուցողական և ինստիտուցիոնալ առումով նոր երկրների անդամագրումը բեռ է դառնում Եվրամիության համար»,- ասել է   Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդտը:

Իսկ Դեսպանի խոսքով,   ԵՄ-ն համագործակցության նոր ուղիներ է որոնում ու, թե որքանով կհաջողվի Հայաստան-ԵՄ գործակցությունը, կախված է Հայաստանից, հավելել է Շմիդտը:

«Այդ ճանապարհին պետք է խրախուսվի ձեռնարկատիրության զարգացումը, որպեսզի նրանք կարողանան իրենց տեղը գտնել օլիգարխիայի դեմ պայքարում: Պետք է բարեփոխվի օրենսդրությունը, համապատասխանեցվի ԵՄ օրենսդությանը»:

Մյուս կարևոր հանգամանքը, որն, ըստ Շմիդտի, ընդունված չէ լայն քննարկել,   դատական համակարգի անկախության կարևորությունն է: Դեսպանի խոսքով, Հայաստանում հաճախ իրականացվում է հեռախոսային  «արդարադատություն»:

Դեսպանը կարևորել է նաև մարդու հիմնարար ազատությունների` օրինակ հանրահավաքների, ցույցերի ազատության ապահովումը: Ինչ վերաբերում է վիզայի հեշտացման գործընթացին, դա նույնպես բանացկությունների մաս է կազմում:

Նա բացասական է գնահատում նաև հեռուստաընկերությունների թվայնացման արդյունքում հեռուստաընկերությունների կրճատմանը: Հայկական կողմի առաջ խնդիր է դրված անցնել այս քննությունները, ավելացրել է Հանս Յոհեն Շմիդտը:

Դեսպան Հանս Յոհեն Շմիդտը խոսել է նաև ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին, նկատելով, որ Եվրամիություն-Թուրքիա բանակցություններում ներկայում էական նշանակություն ունեն Կիպրոսի և հայ-թուրքական արձանագրությունների հարցերը:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն