Առաջին անգամ Արցախում
Երիտասարդական ինտերակտիվ «Ոչ կոնֆերանս»`Ստեփանակերտ-Շուշի
2010թ. օգոստոսի 10-13-ին Արցախում տեղի կունենա ոչ ֆորմալ, բաց «Ոչ կոնֆերանս»` նվիրված երիտասարդության միջազգային օրվան: «Ոչ կոնֆերանսը» կանցկացվի Ստեփանակերտում (ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատ) և Շուշիում (Նարեկացի արվեստի կենտրոն):
Միջոցառման պաշտոնական բացումը տեղի կունենա օգոստոսի 11-ին ժամը 10.00, Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատ:
Արցախում նման միջոցառում կազմակերպվում է առաջին անգամ և նպատակ ունի հավաքել ԶԼՄ-ների ներկայացուցիչների, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների, բլոգերների, սոցիալական ցանցերի և առհասարակ մարդկանց, ովքեր հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով և պատրաստ են կիսվել իրենց փորձով ու ձեռքբերումներով և նախանշել համագործակցության նոր ուղղություններ:
Նման միջոցառման իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես ԼՂՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների, սոցիալական ցանցերի ստեղծմամբ, այնպես էլ երիտասարդության շրջանում դրանցից օգտվելու մասնագիտական հմտությունների ձեռքբերմամբ:
“Ոչ կոնֆերանսը” բաց է բոլորի համար:
Այն կանցկացվի զեկուցումների, թրենինգների, քննարկումների, շնորհանդեսների ձևով: Ամբողջ նյութը ներկայացվում է մասնակիցների կողմից:
Միջոցառման կազմակերպիչ – Տեղեկատվական տեխնոլոգիաների
զարգացման կենտրոն
Միջոցառման աջակից – ԼՂՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարություն
Բոլոր հարցերով դիմել.
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոն.
ք. Ստեփանակերտ, Թումանյան 63
Հեռ. + 37497 26 77 16 Մարութ Վանյան
+ 37497 30 47 13 Վլադիմիր Գրիգորյան












