Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Վրաստան

Թուրքիայում դաժանորեն ծեծել են Վրաստանի քաղաքացիների

Օգոստոս 4, 2010թ. 15:24

Թուրքական Mynethaber-ի փոխանցմամբ՝ Վրաստանի քաղաքացիներ Ինդիկո Ռամինաշվիլին եւ Կեկհաբերի Բոչորիշվիլին մտել են ոսկե զարդերի խանութ, եւ խնդրել վաճառողին զարդերից մեկը մոտիկից ցույց տալ։ Թուրք վաճառողի պնդմամբ՝ վրացի զբոսաշրջիկներից մեկը արագ գրպանն է դրել 3 հազար դոլար արժողությամբ մի զարդ։ Վաճառողը նշել է, որը ինքը նկատել է գողության փաստը, երբ տեսել է, որ հիշյալ զարդը անհետացել է։ Այդ ընթացքում վիճաբանություն է ծագել վրացի զբոսաշրջիկների եւ թուրք վաճառողի միջեւ, իսկ վաճառողին օգնության եկած թուրք ընկերները դաժան ծեծի են ենթարկել 2 վրացիներին, եւ հանձնել ժանդարմերիային։

Վրացի զբոսաշրջիկները վնասվածքների պատճառով տեղափոխվել են հիվանդանոց, որից հետո նրանց դեմ քրեական գործ է հարուցվել։


Դիտել Թուրքիա, Լրահոս, Վրաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն