Գլխավոր » Իրան, Լրահոս

Ահմադինեժադի դեմ մահափորձը Արևմուտքի հորինվածքն է

Օգոստոս 4, 2010թ. 18:24

IranԱրեւմտյան լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն այսօր մահափորձ է կատարվել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի  ավտոշարասյան վրա: Մահափորձը տեղի է ունեցել Համադան քաղաքում:

Ըստ հաղորդագրության, ահաբեկիչը նռնակ է նետել նախագահի ավտոշարասյան վրա, նա ձերբակալված է:

Նույնիսկ նշվում էր, թե նռնակը եղել է ինքնաշեն, և որ վիրավորվել են մի քանի մարդիկ, սակայն նախագահը չի տուժել:

Սակայն որոշ ժամանակ անց պաշտոնական Իրանը հերքեց սույն տեղեկությունը, թե Համադան քաղաք այցելության ժամանակ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ավտոշարասյան մոտ ռումբ է պայթել:

CNN-ի հողորդմամբ, մամուլի գծով Իրանի նախագահի խորհրդական Ալի Ակբարը CNN-ին ասել է, թե դա խաղալիք պայթուցիկ է եղել: Նա մեղադրել է օտարերկրյա լրագրողներին` չափազանցված պատմություններ հորինելու համար:

«Դա խաղալիք էր և որևէ վնասվածք չի առաջացրել, բայց արևմտյան մամուլը այդ դեպքը դարձրեց մեծ պատմություն», -հավելել է Իրանի նախագահականի ներկայացուցիչը:

ArmAr.am


Դիտել Իրան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն