Գլխավոր » Լրահոս

ՀՀ և ՌԴ նախագահների հեռախոսազրույցը

Օգոստոս 4, 2010թ. 20:51

HH-RDՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել  ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

ՀՀ Նախագահը եւս մեկ անգամ ցավակցություն եւ ափսոսանք է հայտնել Ռուսաստանում բռնկված զանգվածային հրդեհների պատճառած մարդկային եւ նյութական կորուստների կապակցությամբ:  Նախագահ Սարգսյանը նշել է, որ հայ ժողովուրդը լավ գիտե, թե նման իրավիճակներում որքան կարեւոր է բարեկամ երկրների   աջակցությունը եւ առաջարկել է ՀՀ հրշեջ-փրկարարական ծառայությունների օգնությունը հրդեհների մարման եւ հետեւանքների վերացման գործում:

Նախագահներ Սարգսյանն ու Մեդվեդեւը պայմանավորվածություն են ձեռք բերել հայկական հրշեջ-փրկարարական խմբին բնական աղետի դեմ տարվող աշխատանքներում ներգրավելու շուրջ:-0-


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն