Ինչպես են ամերիկացիները ծրագրում հարվածել Իրանին
Օգոստոս 5, 2010թ. 09:48
Ըստ The Washington Times-ի – Ամերիկյան մի բարձրաստիճան զինվորական հաղորդել է, որ իրանական միջուկային օբյեկտներին հարվածի ծրագիրը պատրաստ է:
Վերլուծաբանների կարծիքով այդ գործողությունում գլխավոր դեր կխաղան B-2 տեսակի «Սթելս» ռմբակոծիչները եւ թեւավոր հրթիռները: Դա նախ եւ առաջ կլինի օդային հարված, որին զուգահեռ տեղի կունենա գաղտնի նախապատրաստված «թավշյա հեղափոխություն», որը թույլ կտա իրանական ժողովրդին` «իրեն վերադարձնել երկիրը»:
Վերլուծաբանները կարծում են նաեւ, որ Իրանում կան ընդամենը վեց հիմնական օբյեկտներ, որոնց ոչնչացումը խստորեն կխոչընդոտի միջուկային ծրագրին: Նրանք առաջարկում են ռմբակոծել օբյեկտների մերձակայքում գտնվող ավանները, քանի որ աշխատակիցների ոչնչացումից հետո ծրագրի իրականացումը մի ամբողջ սերնդով ետ կշպրտվի:
ArmAr.am












