Հիրոսիմայում արարողությանը ներկա կլինի ԱՄՆ ներկայացուցիչը
Օգոստոս 5, 2010թ. 11:20
Օգոստոսի 6-ին ճապոնական Հիրոսիմա քաղաքում կանցկացվի հիշատակի արարողություն` նվիրված քաղաքի ատոմային ռմբակոծության 65-ամյակին: Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիական AFP լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ այն տեղի է ունեցել 1945թ. օգոստոսի 6-ին` ԱՄՆ-ի կողմից: Գործակալությունը հաղորդում է, որ «Միացյալ Նահանգները առաջին անգամ Ճապոնիա կուղարկեն իրենց ներկայացուցչին մասնակցելու այն իրադարձության հիշատակի արարողությանը, որը սկիզբը դրեց միջուկային դարաշրջանին»:
Ֆրանսիացի հոդվածագիրը նաեւ պատմում է Հիրոսիմայի եւ Նագասակիի միջուկային ռմբակոծությունների մասին, ինչպես նաեւ Ճապոնիայի ջանքերի մասին` միջուկային զենքի իսպառ արգելման վերաբերյալ:
ArmAr.am












