Գլխավոր » Իրան, Լրահոս, Տարածաշրջան

Հայաստանի վերաբերյալ համաժողով` Թեհրանում

Օգոստոս 5, 2010թ. 12:26

HH-IranԻրանի Կովկասագիտության կենտրոնի կողմից կազմակերպված սեմինարին մասնակցելու նպատակով օգոստոսի 3-4-ը Թեհրանում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի  գլխավորած պատվիրակությունը:

Պատվիրակությունն այցելեց Թեհրանի համալսարանի Կովկասագիտության կենտրոն, ծանոթացավ կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքներին եւ ծրագրերին, հանդիպում ունեցավ աշխատակազմի հետ:

Օգոստոսի 4-ին Թեհրանի համալսարանում տեղի ունեցավ Կովկասագիտության կենտրոնի կազմակերպած «Հայաստան-2010, անցյալի փորձը, հեռանկարներ» խորագրով համաժողովը, որին մասնակցեցին Իրանի ԱԳՆ դիվանագետներ, ՀՀ-ում Իրանի նախկին դեսպաններ, Իրանի գիտական եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնների ներկայացուցիչներ: Սեմինարին ելույթ ունեցավ Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը եւ Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը: Փոխնախարար Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, իսկ Գրիգոր Առաքելյանն անդրադարձավ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների հեռանկարներին:

Այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունն ունեցավ մի շարք պաշտոնական հանդիպումներ:

Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Շեյբանիի հետ քննարկվեցին երկկողմ եւ տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ:

Իրանի ԱԳ կրթական հարցերով նախարարի տեղակալ Խոռամշադիի հետ հանդիպմանը քննարկվեցին կրթական, գիտահետազոտական եւ երիտասարդ դիվանագետների վերապատրաստմանն առնչվող հարցեր:

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքին: Երկուստեք բարձր գնահատվեց հայ-իրանական հարաբերությունների ներկայիս մակարդակը, կարեւորվեցին երկկողմ փոխայցելությունները, ինչպես նաեւ` հայ-իրանական տնտեսական հարաբերությունների հետագա խորացումը:


Դիտել Իրան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն