ԱՄՆ-Ռուսաստան` նոր համաձայնագիր
Օգոստոս 5, 2010թ. 17:00
ԱՄՆ սենատի` արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Ջոն Քերրին հայտնել է, որ Ռուսաստանի հետ ռազմավարական հարձակողական սպառազինությունները սահմանափակելու վերաբերյալ նոր համաձայնագրի վերաբերյալ քվեարկությունը տեղափոխվել է սեպտեմբեր:
Հիշեցնենք, որ նախապես ծրագրված էր, որ կոմիտեի անդամներն այժմ կհաստատեն համաձայնագիրը, ինչը հնարավորություն կտար Սենատին վավերացնել այն մինչեւ արձակուրդների մեկնելը` այս շաբաթվա ավարտին:
Ջոն Քերրին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Պայմանագրի աջակիցներն ունեն բավարար քանակությամբ ձայներ համաձայնագրի վավերացման համար: Մենք կարող ենք այն անցկացնել սենատով»:












