Գլխավոր » Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Թյուրքալեզու երկրների ԱԳ ղեկավարները կհանդիպեն Թուրքիայում

Օգոստոս 5, 2010թ. 17:15

Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի ԱԳ նախարարները Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլու հրավերով ժամանելու են Թուրքիա` անցկացնելու թյուրքալեզու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում:

Հանդիպման ընթացքում քննարկվելու են մի շարք հարցեր, այդ թվում նաեւ` երկկողմ հարաբերությունները:

Ավելի վաղ Ղրղզստանի ԱԳ նախարարը հայտնել էր, որ վեց ԱԳ նախարարները դիտարկելու են Ղրղզստանին հումանիտար օգնություն տրամադրելու հավանականությունը:

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն այդ նպատակով օգոստոսի 4-ին արդեն իսկ մեկնել էր Թուրքիայի Բոդրում քաղաք: Եռօրյա այցի ժամանակ նա հանդիպում է անցկացնելու իր թուրք գործընկերոջ հետ Թուրքիայի եւ Ադրեբջանի երկկողմ հարաբերությունները քննարկելու համար:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն