Գլխավոր » TOP, Թուրքիա, Լրահոս, Հասարակություն

Հրեա գործարարները ծաղրել են թուրքերին

Օգոստոս 6, 2010թ. 10:23

tertThe New York Times-ը գրում է, թե  Իսրայելցի գործարարներն իրենց ծաղրական խոսքն են ուղղել այն թուրքերին, ովքեր իրենց ամենակատաղի բարկությունն արտահայտեցին Գազա ուղեւորվող նավի նկատմամբ իսրայելական մահացու ռեյդի առնչությամբ: Նրանք ասել են, թե թուրքերը չգիտեն, որ իրենց բջջային հեռախոսները, անձնական համակարգիչներն ու հեռուստացույցները արտադրվել են Թել-Ավիվից ներմուծած նյութերի ու տեխնոլոգիաների հիման վրա:

Թուրք-իսրայելական գործարար խորհրդի նախագահ Մանաշե Քարմոնը խոսելով Թուրքիայի կողմից իսրայելական ապրանքները բոյկոտելու մասին, ասել է, թե` «Թուրքերի համար բարդ կլինի բոյկոտի ենթարկել իսրայելական ապրանքները, քանի որ որեւէ թուրքական ապրանք չեն գտնի խանութներում: Այնպես որ, քանի դեռ թուրքերը չեն դադարել իրենց համակարգիչներն օգտագործել, Իսրայելին բոյկոտի ենթարկելը կնշանակի, որ իրենք իրենց են պատժում»:

ArmAr.am


Դիտել TOP, Թուրքիա, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն