Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ուխտագնացություն դեպի Տիգրանակերտ

Օգոստոս 6, 2010թ. 13:36

TigranakertTIGRANՕգոստոսի 11-ին «Սերունդ» նախաձեռնող խումբը ուխտագնացություն է կազմակերպում դեպի Արցախի Տիգրանակերտ: Ուխտագնացությունը նվիրված է Հայոց արքա Տիգրան Մեծի 2150-ամյակին: Այդ մասին այսօր ասուլիսում հայտարարել է  նախաձեռնող խմբի անդամ պատմաբան Արտակ Մովսիսյանը:

Ուխտագնացությունը, Արտակ Մովսիսյանի տեղեկացմամբ, մեկնարկելու է օգոստոսի 11-ի առավոտյան Երևանի Նոր Նորք համայնքում գտնվող Հայկ Նահապետի արձանի մոտակայքից: Ի դեպ, օգոստոսի 11-ը Հայոց Բուն Տոմարի օրն է:

«Դրանով մտադիր ենք նշել Տիգրան Մեծի ծննդյան օրը, Սևրի պայմանագրի 90-ամյակը, որը լրանում է օգոստոսի 10-ին և Հայոց Բուն տոմարի 4502 թվականը», -մեկնաբանել է պատմաբան Արտակ Մովսիսյանը:

Նա նաև տեղեկացրել է,  որ օգոստոսի 12-ին մի շարք միջոցառումներ են նախատեսված Արցախի Տիգրանակերտ, Ստեփանակերտ, Շուշի և Բերձոր քաղաքներում:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն