Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Քուրդ պատգամավոր.«Էրդողանի կյանքի անվտանգությունը ևս վտանգված է»

Օգոստոս 6, 2010թ. 13:51

Թուրքական խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Մուշից ընտրված պատգամավոր Սըրրը Սաքըքը հայտարարել է, թե քրդերի կյանքի անվտանգության բացակայության դեպքում, Էրդողանի կյանքի անվտանգությունը եւս վտանգված է։

Այս մասին գրում է թուրքական Milliyet-ը:

Քուրդ պատգամավոր Սըրրը Սաքըքը քննադատել է վերջին շրջանում Բուրսայի Ինեգյոլի շրջանում եւ Հաթայի Դորթյոլի շրջանում քրդերի նկատմամբ թուրքերի իրականացրած հարձակումները՝ նշելով. «Եթե քրդերի կյանքի եւ գույքի անվտանգություն չկա,  վարչապետի եւ զինուժերի գլխավոր շտաբի պետի կյանքի անվտանգությունն էլ չկա։ Սա սպառնալիք չէ, այլ՝ իրավիճակի հաստատում»:


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն