Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան

Հայաստանը շարունակում է օգնել Ռուսաստանին

Օգոստոս 6, 2010թ. 14:38

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ այսօր՝ օգոստոսի 6-ի առավոտյան ժամը 08.00-ին Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով 2 հայ հրշեջ-փրկարարներ Նիժնի Նովգորոդ են տեղափոխել 150 հատ К-8/18 մակնիշի ջրմուղ պոմպ: Դրանք նախատեսված են հրշեջ մեքենաներին դժվարամատչելի վայրերում ջուր մղելու համար: Բեռն արդեն տեղ է հասել:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի եվրոպական ամսում բռնկված անտառային հրդեհները մեծ ավերածություններ են գործել: Զոհվել է մոտ 50 մարդ:

Նախօրեին Հայաստանից Ռուսաստանի Մորդովիայի հանրապետություն են մեկնել 28 հրդեհներ, ովքեր անմիջապես անցել են հրդեհների մարման աշխատանքների իրականացմանը:


Դիտել Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն