Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր

Մայր Աթոռը պարզաբանում է

Օգոստոս 6, 2010թ. 14:56

Majr atorՀուլիսի 29-ին, «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի հերթական հաղորդմանը հյուրընկալվել էր Մխիթարյան միաբանության անդամ, Փարիզի Մխիթարյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Տ. Հարություն վարդապետ Պզտիկյանը:

Հաղորդման ընթացքին անդրադառնալով Երևանում աբբահայր Մխիթար Սեբաստացու արձանը կանգնեցնելու նախաձեռնությանը և հետագայում ծրագրի չիրականացման պատճառներին՝ Հարություն վարդապետը մասնավորաբար նշել է. «…Արտգործնախարարը նոյն տարիներուն պնդեց, որ քաղաքական որոշում է, պէտք է կանգնել, ես չուզեցի Վեհափառին հետ խնդիր ունենալ, որովհետեւ Վեհափառը ըսաւ՝ հիմա ատէնը չէ, նախ պէտք է Ներսէս Աշտարակեցիին արձան մը ունենալ, եւ իրավունք ունէր ինք, բայց ըսի` Վեհափառ, այդ Ձեր գործն է, Մխիթարը մեր գործն է… ԱյոԲ, պէտք էր ըլլար, բայց, երբ Վեհափառը այս դժվարութիւնը հանեց, ես նախընտրեցի եւ համոզեցի մերիններուն, որ առայժմ կենանք, որովհետեւ մենք համերաշխութիւնը եւ էկումենիկ մեր գործունեութիւնը Ամենայն Հայոց կաթողիկոսութեան հետ այդ արձանի մը համար չխռոուենք…»:

Հարկ է նշել, որ Հարություն վարդապետի այն հաստատումը, թե Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոչընդոտել է և խնդիր ունեցել իր հետ հիշյալ արձանի տեղադրման հարցով, չի համապատասխանում իրականությանը:

Խնդրի առնչությամբ Նորին Սրբությանը ժամանակին դիմել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Նրան տեղեկացվել է, որ Հայոց Եկեղեցին վերապահ է արձանների տեղադրման հարցում, և որ մեր Եկեղեցու պատմական փորձառության մեջ տեղ չի գտել արձանաշինությունը: Նաև նշվել է, որ Երևանում հրապարակների կամ պողոտաների վրա (ինչպես այս պարագային առաջարկվում է) որևէ մեծանուն հայրապետի կամ հոգևոր գործչի արձան չկա, և մեր օրերում ևս զերծ պետք է մնալ արձանաշինությունը խթանելուց: Թելադրվել է նաև, որ ըստ անհրաժեշտության նման արձաններ կարող են տեղադրվել տվյալ անձանց ծառայության կամ նրանց հիշատակը հավերժացնող հաստատությունների տարածքներում: Մխիթար Սեբաստացու արձանի տեղադրման հետ առնչված մնացած գործընթացներին Մայր Աթոռը և Ամենայն Հայոց Հայրապետը բացարձակապես անմասն են:

Սա Տ. Հարություն վարդապետ Պզտիկյանի առաջին ստապատում ելույթը չէ, երբ վերջինս հիմնազուրկ վերագրումներով մեղադրանքներ է ներկայացնում Հայ Եկեղեցուն և նրա Հովվապետին: Այս ամենը, ցավոք, ենթադրել է տալիս, որ Մխիթարյան միաբանության վարդապետն անհանգստացած է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Վատիկանի ու Մխիթարյան միաբանության միջև ձևավորված  սերտ հարաբերություններով ու համագործակցությամբ և հուսահատ փորձեր  է կատարում խաթարելու դրանք:

ArmAr.am


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն