Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Վարչարարության թափանցիկություն և հակակոռուպցիոն բաղադրիչ

Օգոստոս 6, 2010թ. 15:45

Կրթության տարբեր աստիճաններում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը ՀՀ
կառավարության որդեգրած քաղաքականության կարևոր բաղադրիչներից է և այդ համատեքստում
այսօր տեղի է ունեցել “Dasaran.am” կայքի շնորհանդեսը, որին մասնակցել է ՀՀ կրթության
և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Անդրադառնալով կրթական ոլորտում նորարական
տեխնոլոգիաների օգտագործման և կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված
գործընթացներին` նախարարը նշել է, որ բազմաթիվ նախագծեր կան, որոնք արդեն իրականացվել
են, իսկ մի մասն էլ իրականություն կդառնա մոտակա 1-2 տարիների ընթացքում: “Վերջին
ժամանակահատվածում նախարարությունը խիստ կարևորում է կրթական ոլորտի բարեփոխումներում
հասարակական և մասնավոր այն նախաձեռնությունները, որոնք միտված են կրթության որակի
բարձրացմանը, վարչարարության թափանցիկությանը, ունեն հակակոռուպցիոն բաղադրիչ”-,նշել է
նախարարը և հավելել, որ նախարարությունը խրախուսում է հասարակության ներգրավումը
կրթական գործընթացների կազմակերպման, վերահսկման, մշտադիտարկման գործընթացում: Նախարարն
ընդգծել է նաև, որ կայքը հնարավորություն է տալու նախարարությանը ծանոթանալ դպրոցների
գործունեության ընդհանուր վիճակագրությանն ու կուտակվող ամենօրյա տեղեկատվությանը, որն
էլ իր հերթին կբացառի դպրոցներում կոռուպցիոն ռիսկերի դրսևորմանը` կապված հետին թվով
գնահատականներ դնելու, գնահատականներ բարձրացնելու և այլ տեսակի տհաճ երևություներից:

“Dasaran.am” կայքի տնօրեն Պ. Հովհաննիսյանը նշել է, որ 2009-2010 ուսումնական տարվա
երկրորդ կիսամյակից Երևանի թիվ 114 և 177 դպրոցներում ներդրվել է աշակերտների
վիրտուալ օրագրերի համակարգը: Ինտերնետային կայքի նպատակն է ժամանակակից տեղեկատվական
տեխնոլոգիաների միջոցով ամրապնդել դպրոց-ընտանիք համագործակցությունը` բարձրացնելով
կրթադաստիարակչական գործընթացի արդյունավետությունը: Համակարգի ներդրումը միաժամանակ
շահեկան է ինչպես ծնողների, այնպես էլ ուսուցիչների և տնօրենների համար: Այն
հնարավորություն է տալիս ծնողին ամենօրյա տեղեկություններ ստանալ իր երեխայի
առաջադիմության, վարքի, օրվա հանձնարարությունների, ինչպես նաև հաճախումների
վերաբերյալ և բացահայտված խնդիրներին հրատապ լուծումներ տալ: Ինտերնետային կայքն
ուսուցչի աշխատանքը դարձնում է առավել թափանցիկ` ուսուցիչ-ծնող համագործակցությունն
առավել դյուրին: Ինտերնետային կայքը հնարավորություն է տալիս դպրոցի տնօրենին
բարձրացնել դպրոցի կառավարման և ուսումնական գործընթացի կազմակերպման
արդյունավետությունը, ապահովում առաջադիմության և կարգապահության վերաբերյալ ամենօրյա
տեղեկատվություն ինչպես ամբողջ դպրոցի, այնպես էլ դասարանի ու յուրաքանչյուր աշակերտի
առումով:

Յուրաքանչյուր աշակերտի էջը հասու է լինելու միայն տվյալ ծնողին, ով դրանից օգտվելու է
համապատասխան ծածկագիրը մուտքագրելուց հետո:
http://www.edu.am/index.php?topMenu=2&menu1=-1&menu2=2&id=3852&lang=arm


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն