Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան, Վրաստան

Վրաստանի հայցն ընդդեմ Ռուսաստանի

Օգոստոս 6, 2010թ. 17:09

Ինչպես հայտնի է. 2008թ. օգոստոսի 12-ին Հարավային Օսիայում զինված կոնֆլիկտի ավարտից հետո Վրաստանը Ռուսաստանի դեմ հայցով դիմել էր ՄԱԿ-ի Միջազգային դատարան: Թբիլիսին մեղադրել էր Մոսկվային «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման ուղղությամբ» Միջազգային կոնվենցիայի դրույթների խախտման մեջ:

ՄԱԿ-ի Միջազգային դատարանի հայտարարության մեջ նշված է, որ հայցի առնչությամբ դատական լսումները կանցկացվեն սեպտեմբերի 13-ից 17-ը: :

Ինչպես հաղորդում է ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնը,   կողմերը բանավոր քննարկումների ընթացքում կկարողանան արտահայտել իրենց դիրքորոշումն ու կներկայացնեն համապատասխան փաստարկներ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ռուսաստան, Վրաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն