Գլխավոր » Թուրքիա, Իրան, Լրահոս, Քաղաքականություն

Քննադատության է ենթարկել Մեծ Բրիտանիայի վարչապետը` թրքահաճության համար

Օգոստոս 6, 2010թ. 17:22

AngliaՄեծ Բրիտանիայի ընդդիմությունը սուրը քննադատության է ենթարկել երկրի վարչապետ Դեյվիդ Քեմերոնին` Իրանի վերաբերյալ արված հայտարարության առնչությամբ, թե Իրանը միջուկային զենք ունի, նաև իր խոսքում  Թուրքիայի հասցեին դրական տրամադրվածության համար:

Նշենք, որ վարչապետն օգոստոսի 5-ին անգլիական Հովե քաղաքում ունեցած ելույթի ժամանակ, երբ խոսում էր Թուրքիայի ԵՄ անդամակցության մասին` թույլ տվեց այդ վրիպակը:

Քեմերոնն ասել էր, որ Թուրքիան «լավ քաղաքական ազդեցություն կունենա իրենց համար», քանի որ այդ երկիրը «կարող է օգնել լուծել համաշխարհային որոշ խնդիրներ, ինչպիսին են մերձավորարեւելյան խաղաղ գործընթացը եւ այն փաստը, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել»:

Երկրի ընդդիմադիրների կարծիքով` Քեմերոնը, ով Բրիտանիայի ամենաերիտասարդ վարչապետն է, դրսեւորում է անփորձության նշաններ:


Դիտել Թուրքիա, Իրան, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն