Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան, Տնտեսություն, Քաղաքականություն

Ադրբեջանը հետաքրքրված է Ավստրիայով

Օգոստոս 6, 2010թ. 18:15

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Օգտայ Ասադովը հինգշաբթի ընդունել է Ադրբեջանում Ավստրիայի Հանրապետության դեսպան Սիլվիա Մայեր-Կայբիչին:

Այդ մասին հաղորդում է 1news.az-ը` հղում կատարելով Միլլի Մեջլիսի մամուլի ծառայությանը:

Ասադովը ընդգծվել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս եվրոպական տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում` Ավստրիայի հետ բարձր մակարդակի հարաբերությունների հաստատմանը:

«Մեր երկիրը հետաքրքրված է Ավստրիայի հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության զարգացման, երկու երկրների օրենսդիր եւ գործադիր մարմինների համագործակցության ընդլայնման գործում եւ կշարունակի այդ ուղղությամբ իր ծավալած գործունեությունը»,-ասել է Ասադովը:

Վերջինս նաև նշել է, որ երկու երկրների միջեւ` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, փոխշահավետ համագործակցություն է հաստատված: «Ադրբեջանը մտադիր է շարունակել ջանքերը այդպիսի համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ».-ընդգծել է Ասադովը:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան, Տնտեսություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն