HTC Legend սմարթֆոն` ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում
ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել նաև HTC Legend սմարթֆոնը:
HTC Legend-ի իրանը ձուլված է ալյումինե ամբողջական կտորից, ինչի շնորհիվ այն ոչ միայն հիանալի տեսք ունի և հարմար է ձեռքում, այլ նաև կարող է դիմակայել ցանկացած փորձության:
Իսկ վիջեթների ընդլայնված ընտրության և առցանց գրադարանի շնորհիվ, HTC Legend-ի անհատականացումը բոլորովին նոր որակ է ստանում: Դուք կարող եք տեղադրել նախընտրած բովանդակությունը յոթ էկրաններից ցանկացածի վրա և տարբերակել պատկերները կյանքի տարբեր իրավիճակների համար:
HTC Legend-ի արժեքն է 235000 դրամ: Իսկ «Կլասիկ»՚ «Կլասիկ սոլո» կամ «Կլասիկ ֆլեքսի» փաթեթի մեկ տարվա բաժանորդագրության պայմանագիր կնքելու դեպքում այն կարելի է ձեռք բերել ընդամենը 215000 դրամով:
Ավելին, այժմ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և ՙՅունիբանկի՚ համագործակցության շրջանակներում, HTC Legend և HTC Desire սմարթֆոնները նույնպես կարելի է ձեռք բերել ընկերության սպասարկման կենտրոններից ապառիկ:












