Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն

Քանի դեռ չի հեռացել Սահակաշվիլին

Օգոստոս 7, 2010թ. 14:32

Ռուսաստանի Դաշնության  նախագահ Դմիտրի Մեդվեդեւը  կրկին հայտարարել է Վրաստանի հետ հարաբերությունների լիակատար վերականգնման` իր երկրի պատրաստակամության մասին:

Սակայն, Մեդվեդևը, միաժամանակ, հավելել է, որ դա կլինի այն բանից հետո, երբ պաշտոնից կհեռանա Վրաստանի ներկայիս նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

Մեդվեդեւը նաև նշել է, որ Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խափանվել են ոչ Ռուսաստանի մեղքով. տեղի ունեցածի պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է վրացական իշխանության եւ անձամբ նախագահ Սահակաշվիլու վրա:

«Քանի դեռ Վրաստանի  առաջնորդը Սահակաշվիլին է, մենք չենք կարող Վրաստանի հետ նորմալ հարաբերություններ հաստատել: Բայց դա չի նշանակում, որ լավ հարաբերությունները չեն կարող ամբողջ ծավալով վերականգնվել այն դեպքում, երբ Վրաստանի ղեկին կանգնեն այլ անձինք: Ես համոզված եմ, որ դա տեղի կունենա. վրացի ժողովուրդը վաղ թե ուշ կկատարի իր ընտրությունը, եւ այն բարեկամական, դարավոր հարաբերությունները, որոնք կապում են ռուս եւ վրացի ժողովուրդներին, կվերականգնվեն ամբողջ ծավալով, եւ մենք կկարողանանք զարգացնել մեր երկրների միջեւ կապերը բոլոր բնագավառներում, տնտեսական, մշակութային-հումանիտար համագործակցությանը»,-ասել է Մեդվեդեւը:


Դիտել Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն