Գլխավոր » Իրան, Լրահոս

Իրանը մտածում է Մետաքսի ճանապարհի վերականգնման մասին

Օգոստոս 7, 2010թ. 12:44

Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքին ասել է, որ տարածաշրջանի երեք պարսկախոս երկրներ պետք է վերականգնեն Մետաքսի ճանապարհը` իրար կապելով իրենց երկաթուղիները: Այս մասին հաղորդում է Deutsche-Welle-ն:

«Նախագիծը Աֆղանստանի միջոցով միացնում է Տաջիկստանի երկաթուղիները Իրանին: Այնպես որ Մետաքսի ճանապարհը կվերականգնվի, եթե Չինաստանն իր երկաթուղիները միացնի Տաջիկստանին` Ղազախստանի միջոցով», –  ասել է ԱԳ նախարար:

Մոթթաքին միաժամանակ նշել է, որ այդ նախագիծը քննարկվել է պարսկախոս երկրների ղեկավարների եռակողմ գագաթաժողովի ժամանակ:

Նշենք, որ պարսկախոս երկրների ղեկավարների մեկօրյա գագաթաժողովը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին Թեհրանում, որին մասնակցել են Իրանի, Աֆղանստանի եւ Տաջիկստանի նախագահները:

ArmAr.am


Դիտել Իրան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն