Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Աֆղանստանում ԱՄՆ ռազմավարությունը տապալվել է

Օգոստոս 7, 2010թ. 13:30

Die Welt Գերմանական թերթն իր էջերում քննարկում է Աֆղանստանից հոլանդական զինված ուժերի դուրս բերման հարցն ու դրա քաղաքական հետեւանքները:

«Այդպիսի սկիզբը կարող է ձնագնդի ազդեցություն ունենալ, քանի որ հոլանդացիներին կհետեւեն կանադացիները: Այնուհետեւ կայծը կհասնի Մեծ Բրիտանիային, Գերմանիային` աֆղանական պատերազմում զինվորականների երկրորդ, երրորդ մատակարարներին»:

Թերթը, միաժամանակ, նկատում է, որ Արեւմուտքը, մասնավորապես, ԱՄՆ-ը, պետք է ընդունի, որ իր կողմից ընտրված ռազմավարությունը տապալվել է. «Անարդյունավետ էին, ամերիկացիների սկզբնական «կոշտ» գործողությունները»:

Թերթի կարծիքով նոր ռազմավարությունը պետք է նախատեսի Աֆղանստանի շրջաններում իսկական իշխանության կենտրոնների ստեղծումը եւ ֆինանսավորումը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն