ՀեծանվաBOOM` Սերժ Թանգյանին
«Հեծանիվ+»-ը Թեղուտի պաշտպանության խմբի հետ համատեղ կազմակերպում է հեծանվաBOOM նվիրված բնապահպանական շարժման ակտիվիստ, էկոհերոս Սերժ Թանգյանի ժամանմանը:
Աշխարհահռչակ հայ երաժիշտը, որ նաև System of a Down ռոք խմբի սոլո կատարողն է, առաջին անգամ է հանդես գալու երևանյան բեմում` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Սերժ Թանգյանը տարբեր բեմերից բազմիցս հնչեցրել է իր վերաբերմունքը ԲՆՈՒԹՅԱՆ, առողջ կենսակերպի և բնության հետ ներդաշնակ ապրելու մասին: Մի քանի ամիս առաջ իր ուղերձն է հղել նաև Թեղուտի անտառի և Հայաստանի բնության պաշտպանության կապակցությամբ:
Չորեքշաբթի, օգոստոսի 11-ին, ժամը 18.00-ից հեծանվորդները կհավաքվեն Կոնսերվատորիայի հարակից այգում` Կոմիտասի արձանի մոտ, կզգեստափոխվեն, կզարդարվեն ներկերով, մորուքներով, ազդեցիկ գունավոր պաստառներով և կշարժվեն էկոհերոսին դիմավորելու:
Դարձիր ընկեր բնությանը, դարձիր ընկեր հեծանվորդներին, դարձիր ընկեր Սերժ Թանգյանին:
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվել Հովհաննիսյանին` 093-426-654:












