Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան

Մեդվեդև.«Աբխազիան եւ Հարավային Օսիան ճանաչելու որոշումը դժվար էր, բայց …»

Օգոստոս 9, 2010թ. 10:47

MedvedevՌուս-վրացական պատերազմի 2-րդ տարելիքից օրը` օգոստոսի 8-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այցելել է Աբխազիա: Այստեղ Մեդվեդեւը հանդիպել է այդ երկրի նախագահ Սերգեյ Բագապշի հետ, այցելել պետական ֆիլհարմոնիա, Պուշկինի անվան միջնակարգ դպրոց (այն վերականգնվում է Ռուսաստանի օգնությամբ), ինչպես նաեւ զբոսնել Սուխումի ծովափով, որտեղ, բնականաբար, հանդիպել է ռուս զբոսաշրջիկների: «Կյանքը փոխվում է եւ ես ուրախ եմ, որ դուք այստեղ հանգստանում եք: Ի՞նչն է ձեզ այստեղ դուր գալիս»,- հարցրել է ՌԴ նախագահն ու հավելել. «Իսկ մենք կշարունակենք օգնել»: Հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

«Աբխազիան եւ Հարավային Օսիան  ճանաչելու որոշումը դժվար էր, բայց ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում»,- ասել է նա ու ընդգծել, որ եթե չլիներ այդ ճանաչումը, տարածաշրջանում կլիներ «ձգձգվող արյունալի հակամարտություն»:

ՌԴ նախագահը շփվել է պատերազմի եւ աշխատանքի աբխազ վետերանների հետ եւ անգամ համաձայնել է լուսանկարվել տեղի բնակչուհիներից մեկի եւ նրա նորածին երեխայի (Դոմինիկի) հետ: «Հաջողությո’ւն քեզ, Դոմինիկ»,- հրաժեշտ է տվել Մեդվեդեւը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն