Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Հայ-ուկրաինական գործարար համաժողով Կիևում

Օգոստոս 9, 2010թ. 11:09

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում սեպտեմբերի 7-ին կանցկացվի հայ-ուկրաինական գործարար համաժողով, որը կազմակերպում են Հայաստանի եւ Ուկրաինայի առեւտրաարդյունաբերական պալատները:   Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի միջազգային համագործակցության բաժնի պետ Վլադիմիր Ամիրյանն ասել է, թե հայ գործարարները Կիեւում կլինեն սեպտեմբերի 6-8-ը: Համաժողովի կազմակերպման նպատակն է երկու երկրների միջեւ եղած տնտեսական կապերն ավելի ամրապնդել եւ համագործակցության այլ ուղիներ փնտրել:

«Այդ օրերին Հայաստանի գործարարները մի շարք հանդիպումներ կունենան տեղի գործընկերների, շահագրգիռ կողմերի հետ: Նման շփումները բավական արդյունավետ են լինում, արդյունքերը` տեսանելի: Մեր հիմնական նպատակն է խթանել Հայաստանից արտահանումը»,-ասաց Վ. Ամիրյանը: Այժմ հստակեցվում է ՀՀ պատվիրակության կազմը. նախատեսվում է ընդգրկել 10-ից ավելի գործարարների: Առեւտրաարդյունաբերական պալատն ընդունում է մասնակցության հայտեր:


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն