Գլխավոր » Regions, Լրահոս, Քաղաքականություն

Ռուսաստանը քննադատել է ԱՄՆ-ին

Օգոստոս 11, 2010թ. 11:33

RDThe New York Times  թերթը գրում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից հրապարակված զեկույցի մասին, որում  մեղադրվում է ԱՄՆ-ն` վերջին տասը տարիների ընթացքում միջուկային, քիմիական եւ կենսաբանական զենքերի վերաբերյալ պայմանագրերի տասնյակ դրույթների խախտման մեջ:

«Ըստ երեւույթին Ռուսաստանը այդպես պատասխանել է ամերիկյան քննադատներին, որոնք եւս մեղադրել են Ռուսաստանին նախկին պայմանավորվածությունների խախտման մեջ»,-գրում է հոդվծագիրը:

ՌԴ ԱԳ-ի հրապարակած 10 էջանոց զեկույցում խոսվում է Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի անվտանգության համակարգի անկատարության, ինչպես նաեւ ամերիկյան մասնավոր լաբորատորիաների կողմից ներկայացվող վտանգների մասին:

Զեկույցում կան նաեւ «գանգատներ» Բուշի վարչակազմի քաղաքականության վերաբերյալ: Մասնավորապես, նշվում է, որ Միացյալ Նահանգները ձեւափոխել են B-1 ռմբակոծիչները սովորական սպառազինությունների համար, սակայն չկան երաշխիքներ, որ դրանք նորից չեն օգտագործվի ատոմային ռումբեր տեղափոխելու համար:

ArmAr.am


Դիտել Regions, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն