Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Հայ-հնդկական համագործակցություն

Օգոստոս 12, 2010թ. 11:05

Երեւանում 2010թ-ի վերջին կբացվի «Հայ-հնդկական տեղեկատվական եւ հեռահաղորդության տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն»: Կենտրոնի ստեղծման աշխատանաքներն իրականացվում են Հայաստանի եւ Հնդկաստանի կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի շրջանակում, որը կոչված է խորացնել երկկողմ համագործակցությունը տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում:

Աշխատանքները համակարգում է Հայաստանից «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ը, իսկ Հնդկաստանից` «Հաշվողական առաջատար մշակումների կենտրոն»-ը:

Մասնագետները վերապատրաստվում են Հնդկաստանում: Ինչպես տեղեկացրել է «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, չորս մասնագետներից բաղկացած առաջին խումբը գտնվում է Հնդկաստանում, որտեղ իրականացվող վերապատրաստման դասընթացները կավարտվեն օգոստոսի վերջին: Մասնագետների երկրորդ խումբը Հնդկաստան կմեկնի օրերս:

Բացի այդ, Հնդկաստանից երեք մասնագետներ մեկ տարի կլինեն Հայաստանում եւ կաջակցեն կենտրոնի կայացմանը: Այժմ իրականացվում են կենտրոնի շենքի վերանորոգման աշխատանքները: Բ. Ենգիբարյանի խոսքով, սկսվել է նաեւ տեխնիկայի, գրականության մատակարարման գործընթացը: Ըստ նրա` եթե բոլոր պլանավորված աշխատանքները ժամանակին ընթանան, ապա կենտրոնն ամբողջությամբ պատրաստ կլինի տարվա վերջին:

Նշենք, որ «Հայ-հնդկական տեղեկատվական եւ հեռահաղորդության տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն»-ը պատրաստելու է համաշխարհային մակարդակի բարձրակարգ ՏՀՏ ոլորտի մասնագետներ` հայկական շուկայում ներդրումներ ներգրավելու նպատակով:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն