Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

7 մլրդ դոլար` Սոտքի հանքավայրի համար

Օգոստոս 12, 2010թ. 15:09

Տեխնիկական վերազինման ծրագրի իրականացման շրջանակներում, որի նպատակը Սոթքի ոսկու հանքավայրի շահագործման ընդլայնումն է, ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը ընթացիկ տարում հիմնական միջոցների նորացման ուղությամբ ներդրել է ավելի քան $ 5 մլն ԱՄՆ դոլար:

Ծրագիրը ներառում է հանքավայրի արդիականացման նպատակով ներդրումների իրականացում, որոնք ուղղված են արտադրության տեխնիկա-տնտեսական մակարդակի բարձրացման համալիր միջոցառումների իրականացմանը` առաջավոր տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրման, արտադրության մեքենայացման և ավտոմատացման, հնացած և ֆիզիկապես մաշված սարքավորումները նոր, ավելի արտադրողական սարքավորումներով փոխարինելու միջոցով, ինչպես նաև ընդհանուր կառույցների և օժանդակ ծառայությունների բարելավմանը:

Տեխնիկական վերազինման ծրագրի շրջանակներում ընկերությունը ձեռք է բերել, և շահագործում է 45 տոննա հզորությամբ 10 ԲԵԼԱԶ ինքնաթափեր, Caterpiller մակնիշի մի քանի բուլդոզերներ, 6 բեռնիչներ և Atlas Copco,, հորատող մեքենա: Հուլիս ամսին, Հայաստան է ժամանել եզակի և Հայաստանում հանքարդյունաբերության պատմության մեջ առաջին ամերիկյան BUCYRUS ընկերության RH-90C հիդրավլիկ էքսկավատորը, որը գործարկվում է չորս 130 տոննա բեռնատարողությամբ ԲԵԼԱԶ-75131 ինքնաթափերի հետ:

Մինչ տարեվերջ նախատեսվում է գնել 12 տոննա հզորությամբ բեռնիչ, ջարդող և տեսակավորող համալիր, ինչպես նաեւ կառուցել անգար` 130 տոննա հզորությամբ ինքնաթափերի վերանորոգման համար:

Ծանր լեռնահանքային արդյունաբերության աշխարհի առաջատար արտադրողները` CaterPiller, Atlas Copco, ԲԵԼԱԶ, Terex, Busyrus nternational հանդիսանում են ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խմբի մատակարարները: Ամեն տարի ԳեոՊրոՄայնինգը մասնակցում է լեռնահանքային արդյունաբերության սարքավորումների և տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսների Եվրոպայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, ինչպես նաև լեռնահանքային արդյունաբերության նորարարական տեխնոլոգիաների WORLD MINE EXPO ամենամյա ցուցահանդեսին: Ընկերության տեխնիկական կազմը պարբերաբար վերապատրաստում է անցնում արտադրողների գործարաններում սարքավորումների օգտագործման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ընկերությունից:


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն