Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տնտեսություն

Քննարկվել են երկու հայկական պետությունների տնտեսական համագործակցության հարցերը

Օգոստոս 13, 2010թ. 12:52

BakoԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին եւ փոխնախարար Վահե Դանիելյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր նաեւ Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը, քննարկվել են երկու հայկական պետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կադրերի պատրաստման եւ վերապատրաստման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման եւ փորձի փոխանակման հարցերին:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն