Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն

Չվտանգենք մեր ներկան ու ապագան

Օգոստոս 13, 2010թ. 13:59

H.M.Օգոստոսի 12–ին «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը «Կենաց տուն» մշակութային կենտրոնում անցկացրեց «Պետության թռիչքային զարգացման կառավարման թեզերի մասին» թեմայով հավաք–քննարկում: Բանախոսը  տեխնիկական գիտությունների թեկնածու, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն էր։

Քննարկման  ընթացքում բանախոսի կողմից բնութագրվեց  «պետության ճգնաժամն» ընդհանրապես և ցույց տրվեց ճգնաժամից դուրս գալու համար թռիչքային զարգացման մոդելները։

Ներկայացվեց նորագույն պատմության մեջ գոյություն ունեցող թռիչքային զարգացման հինգ մոդելները ՝ Սինգապուրի, Չինաստանի, Իսրայելի, Խորհրդային Միության և Նացիստական Գերմանիայի օրինակներով։

Ըստ բանախոսի, որևէ պետության թռիչքային զարգացում հնարավոր է միայն, եթե տվյալ պետությունը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ։

Զուգահեռելով Հայաստանի և թռիչքային զարգացում ապրած երկրների իրավիճակները, լսարանը նկատեց, թե որքան է նման մերօրյա իրավիճակը տվյալ երկրների նախաթռիչքային իրավիճակին

Հայ քաղաքական միտքը պարտավոր է հաշվի առնել այս իրողությունը և ըստ այդմ մշակել համապատասխան մարտավարություն և ծրագրեր, հակառակ պարագայում Հայաստանի ներկան և ապագան վտանգված են պետության և ինքնիշխանության կորստով։

Բանախոսությունն ավարտվեց հավաքի մասնակիցների կողմից Հարություն Մեսրոբյանին ուղղված բազում հարցերով և տրված լիարժեք պատասխաններով։


Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն