Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

BlackBerry լուծումները` Հայաստանում

Օգոստոս 13, 2010թ. 19:18

14-ը օգոստոսի, 2010, Երևան, Հայաստան, Դուբայ, Միացյալ Արաբական Էմիրություններ և Ուոթերլո, Օնտարիո, Կանադա ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՙՂ-Տելեկոմ՚ ՓԲԸ)` ՙՄՏՍ՚ ԲԲԸ դուստր ընկերությունը (“MTS” – NYSE: MBT), ՙEmitac Mobile Solutions՚ (ՙEMS՚) և ՙResearch In Motion՚ (ՙRIM՚) (NASDAQ: RIMM; TSX: RIM) ընկերություններն այսօր հայտարարեցին BlackBerry… լուծումները Հայաստանում գործարկելու մասին:

BlackBerry… լուծումները սմարթֆոնի, ծրագրային ապահովման և ծառայությունների համադրություն է, ինչը թույլ է տալիս անլար մուտք գործել էլեկտրոնային փոստ, սոցիալական և այլ կայքէջեր, կատարել զանգեր, ուղարկել հաղորդագրություններ, սմարթֆոնն օգտագործել որպես օրագիր, օգտվել մուլտիմեդիա, ինչպես նաև բիզնեսի և անհատական կարիքների համար նախատեսված բազմաթիվ ծրագրերից: ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները հնարավորություն ունեն վայելելու BlackBerry… սմարթֆոնների առավելությունները` արդյունավետ հաղորդակցվելու և անհրաժեշտ տեղեկություններ փոխանակելու նպատակով` անգամ փողոցում գտնվելիս:

ՙԱնհատական և գործնական օգտագործման համար նախատեսված  BlackBerry սմարթֆոններ առաջարկելով` ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է նրան, որ իր բաժանորդներին հասանելի դառնան տեխնոլոգիական նվաճումները: Բջջային ինտերնետի բարձրորակ ծառայությունների տրամադրումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գերակայություններից է: Ընկերության` տվյալների փոխանակման վրա հիմնված ծառայությունների հանդեպ աճող պահանջարկը հաշվի առնելով` մենք մեր բաժանորդներին առաջարկում ենք ստանալ առավելագույնը ՎիվաՍել-ՄՏՍ-ի` երկրում ամենամեծ ծածկույթով 3G ցանցից և ՙRIM՚ ընկերության սմարթֆոնների վերջին մոդելներից՚,-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՙՄենք ուրախ ենք, որ մասնակցում ենք Հայաստանում BlackBerry… լուծման գործարկմանը՚,-ասաց ՙEMS՚ ընկերության գործադիր տնօրեն Բաբար Խանը: ՙՀայաստանում BlackBerry սմարթֆոնների առաջարկը ՙEMS՚-ի համար կարևոր քայլ է, քանի որ այն վկայում է BlackBerry…-ի ներկայացվածության աշխարհագրությունն ընդլայնելու և նոր շուկաներում BlackBerry… լուծումները ներդնելու մեր վճռականության մասին: BlackBerry… լուծման ներդրման, գործարկման, ինչպես նաև իրականացման փուլում աջակցելու գործում ՙEMS՚-ի փորձառությունը հնարավորություն է տալիս ՎիվաՍել-ՄՏՍ-ին տրամադրելու առավել որակյալ ծառայություններ` ապահովելով բաժանորդների գոհունակությունը և իր առջև դրված բիզնես նպատակների իրականացումը՚,-ավելացրեց Բաբար Խանը:

ՙՄենք ուրախ ենք Հայաստանում BlackBerry… լուծումները ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդերին ներկայացնելու գործում ՎիվաՍել-ՄՏՍ-ի և ՙEMS՚ ընկերության հետ համագործակցությանը: BlackBerry սմարթֆոնները մեծ ժողովրդականություն են վայելում աշխարհում, հատկապես այն օգտագործողների շրջանում, ովքեր առաջադեմ հաղորդակցական և մուլտիմեդիա հնարավորություններով, ինչպես նաև սահուն, ոճային արտաքինով լիաֆունկցիոնալ բջջային հեռախոսների կարիք ունեն՚,-հայտարարեց ՙRIM՚ ընկերության Հյուսիսային Եվրոպայում և Ռուսաստանում տնօրեն Փոլ Լուսիերը:

Նախնական փուլում ՎիվաՍել-ՄՏՍ-ը բաժանորդներին կառաջարկի BlackBerry սմարթֆոնների BlackBerry… Bold™ 9700, BlackBerry… Bold™ 9000, BlackBerry… Storm 2™ 9520 մոդելները:

BlackBerry Bold 9700 սմարթֆոնը բիզնես պրոֆեսիոնալների և ակտիվ օգտագործողների համար նախատեսված կատարյալ միջոց է: Աշխատանքում այն արդյունավետ է, ֆունկցիոնալ և օժտված է հնարավորություններով, որոնք համատեղելի են 3G HSDPA ցանցերի հետ` ողջ աշխարհում, ունի նոր սերնդի` 624 ՄՀց պրոցեսոր, 256 ՄԲ ֆլեշ-հիշողություն, ներկառուցված GPS և Wi-Fi…, 3.2 ՄՊ լուսանկարչական և տեսախցիկ և բարձր լուծաչափով անգերազանցելի էկրան:

BlackBerry Storm2 ՙRIM՚ ընկերության սենսորային էկրանով սմարթֆոնների մրցանակի արժանացած մոդել է: Այն օժտված է մեծ և պայծառ էկրանով, որն օգտագործողներին հնարավորություն է ընձեռում լիարժեք վայելելու բջջային խաղերը, տեսանյութերի դիտումը, լուսանկարները, վեբ կայքերի այցելությունը և շատ ավելին: BlackBerry Storm2 սմարթֆոնը ներկայացնում է նոր սերնդի SurePress™ տեխնոլոգիան` հիմնված սենսորային էկրանին հպմանը արձագանքող համակարգի վրա:

BlackBerry Bold 9000 սմարթֆոնն օժտված է հեռախոսի առաջնակարգ հնարավորություններով` առաջարկելով էլեկտրոնային փոստի և հաղորդագրությունների փոխանակման շուկայում առկա լավագույն լուծումները, ներառելով նաև մուլտիմեդիա լայն հնարավորություններ և թույլ է տալիս հեշտությամբ օգտագործել բիզնեսի և անհատական կարիքների համար նախատեսված բազմաթիվ ծրագրեր: Այս մոդելը նաև համատեղելի է HSDPA բարձր արագություն ապահովող ցանցերի հետ` ողջ աշխարհում, ունի ներկառուցված GPS և Wi-Fi, ինչպես նաև` գունավոր` 480 x 320 չափի, 217 պիկսել` մեկ դյույմում, էկրան, 624 ՄՀց պրոցեսոր, թվային լուսանկարչական և տեսախցիկ և microSD/SDHC հիշողության քարտի բնիկ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կորպորատիվ բաժանորդներին առաջարկում է BlackBerry… Enterprise Server ծառայությունը, իսկ ավելի փոքր ընկերություններին և անհատ բաժանորդներին` BlackBerry… Internet Service ծառայությունը:

BlackBerry Enterprise Server-ը նախատեսված է հատկապես այն կազմակերպությունների համար, որոնք ունեն էլեկտրոնային փոստի սեփական սերվեր: BlackBerry Enterprise Server-ը լիովին ինտեգրվում է IBM… Lotus… Domino…, Microsoft… Exchange և Novell… GroupWise… հետ: Այս ծառայության համար կիրառվում է կոդավորման և  IT վերահսկման առաջադեմ համակարգ` ապահովելու անվտանգ, էլեկտրոնային փոստի և այլ կորպորատիվ տվյալների ՙpush՚ համակարգով գործող, անլար մուտքի հնարավորություն:

BlackBerry Internet Service-ը նախատեսված է ավելի փոքր ընկերությունների և անհատների համար: Այն թույլ է տալիս մուտք գործել մինչև 10 կորպորատիվ և անձնական էլեկտրոնային փոստարկղեր (այդ թվում` առավել մեծ ժողովրդականություն վայելող ISP էլեկտրոնային փոստի հասցեներ ինչպիսիք են Yahoo! Mail-ը և Google Mail-ը)` մեկ BlackBerry սարքից:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն