Գլխավոր » Regions, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Աշխարհի գաղտնի, մութ ուժերը չեն հրաժարվել Մերձավոր Արեւելքը վերաձեւելու ծրագրից

Օգոստոս 16, 2010թ. 13:30

VerazevelԱռաջադրում են երիտասարդ հայ արիները

Մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական սրացումները հետզհետե ծավալվելու բնույթ են ստանում, ինչը չի կարող չմտահոգել նաեւ մեզ՝ ՀԱՄ «Ոգու պահապաններ» ուսանողական եւ երիտասարդական կազմակերպության անդամներիս:

Մենք քաջ գիտակցում ենք, որ գերտերությունները եւ աշխարհի գաղտնի, մութ ուժերը չեն հրաժարվել Մերձավոր Արեւելքը վերաձեւելու հերթական ծրագրերից եւ ամեն ինչ անում են իրենց նպատակին հասնելու համար:

«Նոր (կամ Մեծ) Մերձավոր Արեւելք» ծրագրերում Հայաստանին «հատկացված» դերը այնքան էլ սփոփիչ չէ, ուստի՝ համայն հայության խնդիրն է բարձրացնել Հայաստանի եւ հայության դերն ու նշանակությունը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ՝ աշխարհում: Հայաստանը պետք է կայուն դերակատարում ունենա բոլոր ծրագրերում, որպեսզի երբեւէ չեղած Քրդստան կամ մեկ այլ «պետություն» չստեղծվի Հայկական լեռնաշխարհի տարածքում (այսօր Թուրքիայի տարածք համարվող՝ բռնազավթված հայկական հողերում):

Դրա համար հայկական պետությունը պետք է լուրջ եւ միջազգային մակարդակի ծրագրեր առաջադրի հատկապես համաթուրանականության եւ համաիսլամականության դերը տարածաշրջանում նվազեցնելու համար: Այդ առումով լավ նախադրյալներ կան.

1. Իրանի հետ՝ տարածաշրջանի բնիկ ազգերի իրավունքները պաշտպանելու նախաձեռնությամբ հանդես գալու եւ իսլամական երկրների քաղաքականությունը հավասարակշռելու համար:

2. Արաբական երկրների հետ՝ համաթուրանականության (Իրանի հետ՝ նաեւ համաադրբեջանական ծրագրերի) եւ սիոնականության դեմ ծրագրերը հաջողելու եւ տարածաշրջանում քաղաքական բազմաբեւեռություն ապահովելու համար:

3. Իսրայելի հետ՝ Իրանի եւ արաբական աշխարհի հետ խաղաղ գոյակցելու եւ թուրքական ծավալապաշտությանը խոչընդոտելու համար: Նաեւ Հայոց ցեղասպանության դատապարտման եւ հայկական հարցի միջազգայնորեն ճանաչման համար:

Հայաստանը պետք է կարողանա բարձրացնել իր քաղաքական կշիռը՝ Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում լուրջ դերակատարում ստանձնելու առումով: Ուստի՝ հայ-թուրքական կոչված արձանագրությունները պետք է վերջնականապես ուղարկել պատմության «աղբանոցը», իսկ Արցախի եւ ազատագրված տարածքների խնդիրը պետք է ուղղորդել Հայաստան-Արցախ վերամիավորված լինելու փաստի վրա՝ որեւէ ձեւով չանդրադառնալով Կոսովոյի տարբերակին, ինչը նաեւ կլինի աջակցություն՝ սերբական ազատատենչ պայքարին:

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ բացի բազմաբեւեռ արտաքին քաղաքական քայլերից (որը ճիշտ ենք համարում), ցուցաբերել նաեւ արագ եւ կտրուկ նախաձեռնություններ՝ հայկական շահերը հստակ եւ վստահ առաջ տանելու համար:

Հայ Արիական Միաբանության «Ոգու պահապաններ» ուսանողական եւ երիտասարդական կազմակերպություն

ArmAr.am


Դիտել Regions, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն