Գլխավոր » Politics, Լրահոս, Ռուսաստան

Օգոստոսի 19-ին Երեւան կժամանի ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը

Օգոստոս 17, 2010թ. 09:00

MedvedevՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով օգոստոսի 19-ին պետական այցով Երեւան կժամանի ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը  տիկնոջ` Սվետլանա Մեդվեդեւայի հետ:

ՌԴ Նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդ`Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ կդնի Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից` ի պատիվ  ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի,  ՀՀ Նախագահի նստավայրում կտրվի պետական ճաշ:

Օգոստոսի 20-ին նախատեսվում է  ՀՀ եւ ՌԴ նախագահների առանձնազրույց, որին կհաջորդեն երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ: Կստորագրվեն հայ-ռուսական ռազմավարական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված մի շարք պայմանագրեր եւ համաձայնագրեր: ՀՀ Նախագահի նստավայրում այնուհետ  տեղի կունենա Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի  համատեղ մամուլի ասուլիսը:

ՌԴ Նախագահի պետական այցի շրջանակներում, ՀՀ եւ ՌԴ նախագահները կայցելեն Գյումրի` մասնակցելու “Պատվո բլուր”   հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

Պետական այցի ավարտին ՌԴ Նախագահը կմասնակցի նաեւ  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների ղեկավարների` օգոստոսի 20-22-ը Հայաստանում անցկացվելիք ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

ArmAr.am


Դիտել Politics, Լրահոս, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն